Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Նույնիսկ ադրբեջանցիներ են քննադատում Հաջիևին

Նույնիսկ ադրբեջանցիներ են քննադատում Հաջիևին
14.09.2026 | 12:49

X-ում նկատեցի , որ նույնիսկ ադրբեջանցիներ են քննադատում Հաջիևին և օտարերկրյա դիվանագետներին Գանձասարի վանքի հետ կապված ապատեղեկատվության համար, բայց արի ու տես մեր իշխանությունները պահպանում են ակադեմիական լռություն: Ոչինչ չեն լսել, ոչինչ չեն տեսել, ոչինչ չունեն ասելու:
Պատկերացնու՞մ եք, ոնց է սրանց վախը բռնել դրանց «կիրթ ախպերը», որ ոչ գվում են , ոչ՝ բվում:

Հարութ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ
Դիտվել է՝ 2942

Մեկնաբանություններ